26 սեպտեմբերի 2011 - 14:29 AMT
Վաճառվել է 10 միլիոն օրինակ Samsung Galaxy S II սմարթֆոն

Samsung ընկերությունը հայտնել է, որ վաճառվել է ընդհանուր Galaxy S II սմարթֆոնի 10 միլիոն օրինակ։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Galaxy S II-ը թողարկվել էր 2011-ի ապրիլին և հուլիսին ընկերությունը հայտնել էր, որ վաճառվել է արդեն սմարթֆոնի 5 միլիոն օրինակ։ Իսկ այժմ հայտնում է 10 միլիոն օրինակի վաճառքի մասին։ Փաստորեն, ընդամենը 5 ամսում ընկերությունը հաջող վաճառք է իրականացրել և սա այն դեպքում, երբ սմարթֆոնը ԱՄՆ-ում սկսել է վաճառվել ընդամենը մի քանի շաբաթ առաջ։

Samsung Galaxy S II-ը հզոր սմարթֆոն է՝ dual-core 1.2 GHz պրոցեսորով, 1 GB օպերատիվ հիշողությամբ (RAM), 8 մեգապիքսել տեսախցիկով և 16Գբ ծավալով։ Այն աշխատում է Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով։

Հայաստանում Samsung Galaxy S II-ը վաճառում են Օրանժ Արմենիա և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունները։