Սեպտեմբերի 23-ին`ժամը 20.15-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում գտնվող կամրջից ավտոմեքենա է ընկել ցած: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն գոլֆ» մակնիշի 20 ԼՏ 626 պետհամարանիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ում` կոտրելով կամրջի բետոնյա արգելապատնեշը, մոտ 5մ բարձրությունից ընկել է ցած, ինչի հետևանքով տեղի է ունեցել ավտոմեքենայի բռնկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.23-ին, մարվել` 20.27-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Ավտոպատահարի հետևանքով մահացել է 1982թվականին ծնված Արփինե Հախվերդյանը, իսկ մինչ հրշեջ փրկարարների դեպքի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արտաշատ քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել վարորդ,1961թվականին ծնված Մանվել Ավետիսյանը և ուղևորներ` 1982թվականին ծնված Գագիկ, 2007 թվականին ծնված Գոհար Ավետիսյանները ու 1959թվականին ծնված Նազիկ Մելքոնյանը, իսկ Մասիս քաղաքի հիվանդանոց՝ 2007թվականին ծնված Մանվել Ավետիսյանը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: