Այսօր առավոտյան մեկնարկեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2011» 8-րդ միջազգային գիտաժողովը ՀՀ ԳԱԱ նախագահությունում։Գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը:
CSIT-2011-ին մասնակցում են մոտ 150 գիտնականներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Թայվանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Իրանից և այլ երկրներից։
Սեպտեմբերի 27-30-ը գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում:
CSIT-2009 միջազգային գիտաժողովը նույնպես կազմակերպվել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։