26 սեպտեմբերի 2011 - 15:22 AMT
Նոյեմբերի 19-ին կայանալու է Հայ երիտասարդ երգիչների HAYRENIQ – 2011 մրցանակաբաշխությունը

Նոյեմբերի 19-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայ երիտասարդ երգիչների երկրորդ ամենամյա փառատոնը - HAYRENIQ – 2011-ը: Ինչպես տեղեկացնում է մրցանակաբաշխության մամլո ծառայությունը, առաջին փառատոնը (գալա համերգը) տեղի է ունեցել 2010թ-ի նոյեմբերի 7-ին, Մոսկվայի արվեստի տուն դահլիճում, որտեղ երիտասարդ երգիչների հետ միասին իրենց կատարումը ներկայացրեցին էստրադային աստղեր և հայտնի պարային խմբեր: Փառատոնի գլխավոր նպատակն է, հնարավորություն տալ երիտասարդ երգիչներին հայտնել իրենց մասին:

Ծրագրի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է “HAYRENIQ” ընկերությունը: Այս տարվա փառատոնը - HAYRENIQ – 2011 լիովին տարբերվում է առաջինից: Այս անգամ երիտասարդ երգիչները կկատարեն աշխարհահռչակ երգեր: