Իսրայելը որոշել է հոկտեմբերին Քնեսեթում քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` ելնելով երկրի որոշակի քաղաքական հաշվարկներից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի պատասխանատու և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ «Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ երկրի ժողովուրդն այդպիսի պահանջ ունի»: Նրա խոսքով, իսրայելցիները` որպես Հոլոքոստ վերապրած ժողովուրդ, ցանկանում են, որպեսզի երկիրը ճանաչի նաև այլ ժողովուրդների ցեղասպանությունները:
Կիրո Մանոյանը հաղորդել է նաև, որ հոկտեմբերին Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կքննարկվի Իսրայելի Քնեսեթի կրթության հանձնաժողովում: