Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը չի հավատում, որ Ռուսաստանը կսատարի Ռոբերտ Քոչարյանին առաջիկա նախագահական ընտրություններում: «Ռուսաստանը լուրջ պետություն է և քիմերներով չի զբաղվում»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Ինչ վերաբերում է ՀԱԿ գործողություններին այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ մեծ քաղաքականություն, և ՀԱԿ-ի կողմից Սերժ Սարգսյանին աջակցելու հնարավորությանը, ապա Զուրաբյանը հեգնանքով նշել է. «Նրանք իրար լավ էլ կմորթեն»: