Իրանի ռազմանավերը կարող են մոտ ժամանակներս հայտնվել ԱՄՆ ափերի մոտ: Նման հնարավորությունը դիտարկում են այդ երկրի իշխանությունները:
ԱՄՆ ափերի մոտ իրանական նավերի հավանական տեղակայման մասին հաղորդել է Իրանի ՌԾՈՒ ղեկավար Հաբիբոլլահ Սայարին 1980-ական թվականներին Իրաքի հետ պատերազմի մեկնարկի 31-րդ տարեդարձի պատվին կազմակերպված արարողության ժամանակ իր ելույթում: Նա նշել է, որ այդ գործողությունը կարող է պատասխան դառնալ իրանական սահմանների մոտ ԱՄՆ ՌԾՈՒ նավերի ներկայությանը:
«Իրանի ծովային սահմանի մոտ Միացյալ Նահանգների ուժերի ներկայությունը մեզ իրավունք է տալիս մեր նավերը տեղակայել ամերիկյան ափերի մոտ»,- հայտնել է նա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
ԱՄՆ-ը ռազմակայաններ ունի Իրանի շուրջ, իսկ Պարսից ծոցի ջրերում մշտապես ռազմական հերթապահություն են իրականացնում ամերիկյան ծովային գրոհային խմբավորումները, որոնք ամենասեղմ ժամկետում կարող են հզորացվել նավերով Միջերկրական ծովից և Հնդկական օվկիանոսից: