Այսօր տեղի է ունեցել «Հադեր» ծովային տեղակայման թևավոր հրթիռների արտադրության հոսքագծի բացումը, հաղորդում են Իրանի ԶԼՄ-ները: Արարողությանը մասնակցել են Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբոլա Սայարին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարության ներկայացուցիչներ:
«Հադեր» հրթիռների գործողության շառավիղը հասնում է 200 կմ և նախատեսված է ծովում և ափամերձ տարածքում նպատակակետերի խոցման համար: Նոր զինատեսակը ստեղծել են պարսիկ մասնագետները: