28 սեպտեմբերի 2011 - 17:44 AMT
«Գանձասարի» ու «Կարլսրուեի» ընկերական հանդիպումը տեղի կունենա Երևանի Հանրապետական մարզադաշտում

Հոկտեմբերի 5-ին Կապանի «Գանձասարը» Երևանում ընկերական հանդիպում կունենա գերմանական «Կարլսրուեի» հետ, որը հանդես է գալիս երկրորդ Բունդեսլիգայում: Խաղը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, մուտքն ազատ է:

Պատասխան խաղը տեղի կունենա Գերմանիայում կամ ընթացիկ տարվա նոյեմբերին, կամ 2012թ. մարտին:

«Գանձասարը» Հայաստանի առաջնությունում 23 տուրից հետո հավաքել է 39 միավոր և գրավում է երրորդ տեղը: