Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, hոկտեմբերի 16-ին նշանակված Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 25-րդ տուրի «Փյունիկ» - «Բանանց» և «Իմպուլս» - «Միկա» հանդիպումները տեղափոխվել են և կկայանան հոկտեմբերի 17-ին:
Իսկ Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ տուրի «Փյունիկ» - «Իմպուլս» հանդիպումը կվերախաղարկվի հոկտեմբերի 14-ին` երևանյան ժամանակով 15:00-ին, հանրապետական մարզադաշտում:
Այդ հանդիպումը կվերախաղարկվի, քանի որ ՀՖՖ Գործկոմը նման որոշում է ընդունել հանդիպման գլխավոր մրցավար Արման Ամիրխանյանի ոչ օբյեկտիվ գործողության պատճառով: Այդ խաղում «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել Վարազդատ Արոյանը: