29 սեպտեմբերի 2011 - 09:17 AMT
Քիմ Քարդաշյանը ճանաչվել է ամենանյարդային հանրահայտ դեմքը

Ամերիկահայ ֆոտոմոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը ճանաչվել է ամենանյարդային հանրահայտ դեմքը: «Parade» ամսագիրը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` խնդրելով անվանել ամենաշատ նյարդայնացող աստղերին: Ամերիկահայ աստղը հավաքել է ձայների 29%` առաջ անցնելով դերասան Չառլի Շինից, որը 27% է հավաքել: Ամենանյարդային աստղերի հնգյակում են հայտնվել նաև միլիարդեր Դոնալդ Տրամպը, դերասանուհի Լինդսեյ Լոհանը, ինչպես նաև ռեալիթի-շոուի աստղեր Snooki-ն և Բրեդ Վոմակը:

Չնայած, որ Քարդաշյանը հայտնվել է այս ցուցակում, հարկ է նշել, որ նա երկրպագուների բավական մեծ բանակ ունի. վերջերս Քիմը դարձել է Twitter-ի հինգերորդ օգտվողը, որը 10 միլիոն հետևորդ ունի այդ սոցիալական ցանցում: Այսպիսով, Քարդաշյանը միացել է Lady Gaga-ին, Ջասթին Բիբերին, Քեթի Փերրիին և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որոնք նույնպես Twitter-ում ավելի քան 10 միլիոն հետևորդ ունեն: