«Արևելյան գործընկերության» երկրները պետք է օգտագործեն ստեղծված հնարավորությունն իրենց քաղաքականությունը վերանայելու համար»,-հայտարարել է Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում՝ նկատի ունենալով Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը:
«Արևելայն գործընկերության ծրագիրը բավականին հաջող սկիզբ ունեցավ, չնայած հանդիպեց որոշ արգելքների: Եվրոպական շարժումը կցանկանար կոնկրետ լուծումներ տեսնել գագաթաժողովում, մասնավորապես, կրոնական համագործակցության, ֆինանսական աջակցության, առևտրի ազատ գոտիների ու վիզային ռեժիմի պարզեցման ոլորտներում»,-ասել է Պինտոն:
Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի վերաբեևյալ հարցին՝ Պինտոն անդրադարձավ Երևանում կայանալիք Եվրոպական շարժման խորհրդաժողովին. «Խորհրդաժողովն անկախ նախաձեռնություն է, սակայն, այն կապված է եվրաինտեգրման գործընթացների հետ և ուղղված է ԵՄ դերի բարձրացմանը Հարավային Կովկասում»: Հուսով եմ, խորհրդաժողովը կնպաստի դրան:
Եվրոպական շարժման խորհրդաժողովի հիմնական նպատակն, ըստ Պինտոյի, պլատֆորմի ստեղծումն է քաղաքացիական հասարակության խնդիրների արծարծման ու համագործակցության արդյունավետ ուղիների որոնման համար:
«Մենք հուսով ենք, որ խորհրդաժողովը հնարավորություն կտա ամրապնդել կապերը տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակությունների, ինչպես նաև Արևմտյան երկրների քաղաքացիական հասարակությունների հետ: Վերջապես, մենք ձգտում ենք ցույց տալ բոլորին, որ ՀԿ-ը կենսունակ են՝ առավել մեծ հնարավորություններ տալով նրանց միասնական Եվրոպայի դիրքերի ամրապնդման համար՝ հաշվի առնելով նաև «Արևելյան գործընկերության» երկրների դիրքորոշումները»,-ամփոփել է նա: