29 սեպտեմբերի 2011 - 10:13 AMT
Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ բանաձևի իր տարբերակն է առաջարկել

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանն է առաջադրել Սիրիայի վերաբերյալ բանաձևի սեփական տարբերակը, չորեքշաբթի օրը հաղորդել է ՄԱԿ-ին առընթեր ռուսական մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Որոշ մայրաքաղաքներում հնչող հայտարարություններն այն մասին, թե որ վարչակարգն է լեգիտիմ, իսկ որը` ոչ, միայն խրախուսում են բռնությունը Սիրիայում»,- հայտնել է նա:

Չուրկինի խոսքով` Մոսկվան հուսով է, որ փաստաթղթի այդ տարբերակը կնպաստի Սիրիայում քաղաքական գործընթացին և այդ երկրում բռնության դադարեցմանը:

«Մեր կարծիքով` պահեստային նախագիծը շատ վտանգավոր և ողբերգական հետևանքների կհանգեցնի Սիրիայում»,- հայտնել է Չուրկինը:

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Պորտուգալիան առաջարկեցին խիստ պատժամիջոցներ սահմանել ոչ միայն Ասադի, այլև նրա ընտանիքի և մերձավորների նկատմամբ: