Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Անկախ սպորտային թերթին» տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի B խմբում Հայաստանի հավաքականը կկարողանա առավելագույնը զբաղեցնել երկրորդ տեղը.«Դա շատ բարդ խնդիր է, սակայն, մենք կանենք հնարավորը, նպատակին հասնելու համար: Գլխավորը երբեք չհանձնվելն է»:
Մովսիսյանը նշել է, որ հայ ֆուտբոլիստներից շատերին պակասում է փորձը, սակայն, մրցավարները ևս խանգարեցին Հայաստանի հավաքականին պահպանել մրցաշարային տեմպը խաղաշրջանի միջին մասում:
«Ռուսաստանի հետ խաղից հետո մեզ համար յուրաքանչյուր խաղը վերջին շանսն է: Կարծում եմ, որ օբյեկտիվորեն B խմբի լավագույն թիմը ՌԴ հավաքականն է: Սակայն, սխալվել այլևս չի կարելի, մենք պարտավոր են հաղթել և Մակեդոնիային, և Իռլանդիային»,-ասել է նա:
Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հետ կհանդիպի հոկտեմբերի 7-ին Երևանում, իսկ Իռլանդիայի հետ՝ հոկտեմբերի 11-ին արտագնա: Հայկական թիմը 14 միավորով այժմ 3-րդ տեղում է, Ռուսաստանն ունի 17 միավոր, իսկ Իռլանդիան՝ 15: