ՀՀԿ պատգամվոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ սեպտեմբերի 30-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին ոչ մի նորություն չի լինի: «Կլինի ուղղակի հերթական հանրահավաքը»,- նշել է նա: Ինչ վերաբերվում է իշխանությունների և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսության հեռանկարներին, ապա, նրա խոսքով, այդ երկխոսությունը շարունակվելու է: «Դա բխում է մեր ժողովրդի և պետության շահերից»,- ասել է նա:
Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսը ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: