29 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT
Երեք չեչեն գրոհայիններին Ստամբուլում սպանել են ռուսական հատուկ նշանակության ուժերի զենքով

Սեպտեմբերի 16-ին Ստամբուլում սպանված երեք չեչեն գրոհայինները՝ Ռուստամ Ալտեմիրովը, Զաուրբեկ Ամրիևն ու Բերգ-Հաջի Մուսաևը սպանվել են նույն զենքից՝ ռուսական «Գրոզա» ինքնաձիգային-ականանետային համալիրներից, որոնք արտադրվել են Տուլայի մերձակայքում, գրում է newsru.com-ը՝ հղում անելով Hurriyet Daily News-ին:

Ինչպես հայտնել են աղբյուրները ոստիկանությունում, չեչեն գրոհայինները սպանվել են նույն զենքից, որն արտադրվում է առաջին հերթին ռուսական ռազմական հետախուզության համար: Թուրքիայում սպանված բոլոր չեչենները մասնակցել են չեչենական պատերազմներին անջատողականների կողմից: Թուրքիայում նրանք հայտնվել են կամ բուժման նպատակով, կամ այն պատճառով, որ նրանց իսկական անունները բացահայտվել են: Նույն զենքի կիրառումը հուշում է ոստիկանությանը, որ նրանց սպանության ետևում կանգնած են նույն մարդիկ, ընդ որում մարդիկ, որոց համար մատչելի է ՌԴ հատուկջոկատայինների զենքը: