1 հոկտեմբերի 2011 - 11:05 AMT
2011թ. ութ ամսում Հայաստանում արտադրվել է 46232 կարատ ադամանդ

2011-ի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 46232 կարատ ադամանդ 2010-ի նույն շրջանի 43 329 կարատի փոխարեն (6,7տոկոս անկում): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 218,3 կգ ոսկերչական արտադրանք 2010-ի 267,5 կգ փոխարեն: Միաժամանակ, այս արտադրության մեջ անկումը 2010-ի ցուցանիշի համեմատ կազմել է 18,4 տոկոս: