1 հոկտեմբերի 2011 - 15:35 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հանրահավաք. ՀԱԿ ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ արդեն ժամանել է

Երևանի Ազատության հրապարակում է գտնվում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, հրապարակում հավաքվել է մոտ 1 500 հոգի, հանրահավաքը շուտով կսկսվի:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց շուրջօրյա ցույցեր սկսել: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին հայտնեց, որ շուրջօրյա հանրահավաքների նախնական տևողությունը կլինի 7 օր:

Ինչպես նշել է «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, իրենց հաշվարկներով գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1 500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում 200-300 մարդ կար, ոչ ավելի:

ՖՈՏՈՇԱՐՔ