15 սեպտեմբերի 2000 - 19:01 AMT
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿԱՅՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ «ՇԱՏ ԱՆԿԵՂԾ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ ԳՏՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ»
15.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները բավականին ինտենսիվ մասնակցություն են պահանջում, եւ այս խնդիրը խլում է իմ ժամանակի 60 տոկոսը»:
Այս մասին հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեվինոն` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Քեվինոն նշել է, որ երբ հակամարտության կողմերը մերժեցին ԵԱՀԿ-ի մի քանի առաջարկները, «աջակցություն ստացավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձգտումը սեփական որոշում գտնել»: Ամերիկյան դիվանագետի խոսքերով,Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «շատ անկեղծ են հակամարտության վերջնական լուծումը գտնելու իրենց ցանկության մեջ»: Քեվինոն հայտարարել է, որ Քոչարյանը եւ Ալիեվը համաձայն են, որ որոշումը պետք է փոխզիջումային լինի, սակայն միաժամանակ, «երկուսն էլ իրենց երկրների անվտանգ ապագայի երաշխիքների կարիք ունեն»:
Ամերիկայն դիվանագետը հակամարտությունը կոչել է «քաղաքականապես փոփոխական» եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները համեմատել Յերուսաղեմի կարգավիճակի շուրջ տարվող վեճերի հետ, երբ, իր խոսքերով «ընդամենը մի բառի նշանակությունը կարող է լրջորեն ազդել կողմերի դիրքորոշումների վրա»: Քեվինոն հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, «որ խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո նախագահներից մեկը կարող է մահանալ կամ սպանվել, պայմանագիրը կարող է հարատեւ լինել միայն այն դեպքում, եթե ստանա հասարակության լայն շերտերի աջակցությունը»: --0--