Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը՝ հոկտեմբերի 2-ին, շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, հայազգի քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին 75-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է ՌԴ վարչապետի մամլո ծառայությունը: «Դուք տաղանդավոր, սիրելի գործին անսահմանորեն նվիրված պրոֆեսիոնալ, իսկական վարպետ և նվիրյալների շարքին եք պատկանում»,- ասվում է Պուտինի հեռագրում:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սողոյանի մոնումենտալ քանդակագործական ստեղծագործությունները՝ նվիրված Ռուսաստանի պատմության առանցքային իրադարձություններին, ինչպես և նրա ողջ ստեղծագործությունը, «գերագույն գնահատականն են ստացել և, հիրավի, արժանի տեղ են զբաղեցնում բազմազգ հայրենական արվեստի տարեգրության մեջ», գրում է «Ինտերֆաքսը»: