M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր - Բագրատաշեն հատվածում` Այրում կայարանի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում), տեղի է ունեցել սողանք, որի արդյունքում փակվել է երթևեկությունը: Նախնական տվյալներով սողանքի գոտում մնացել են ավտոմեքենաներ: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Համապատասխան ծառայություններն ուղղված են դեպքի վայր: Հանգամանքները ճշտվում են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
«Խնդրում ենք ձեռնպահ մնալ Վանաձոր - Բագրատաշեն ճանապարհով երթևեկելուց: Գործում է շրջանցիկ ճանապարհ` Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն ուղղությամբ: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գործում է թեժ գիծ` 010 52 96 90, 010 36 02 97, 060 44 02 38 հեռախոսահամարներով»,- նշվում է օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրության մեջ: