3 հոկտեմբերի 2011 - 10:07 AMT
Պենտագոնը կոչ է արել Իսրայելին դիվանագիտական հարաբերություններ հաստատել նախկին գործընկերների հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան մտահոգություն է հայտնել Իսրայելի «աճող մեկուսացման» առնչությամբ և կոչ է արել երկրի իշխանություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել տարածաշրջանում նախկին գործընկերների հետ: Այդ մասին Պանետտան լրագրողներն է հայտնել կիրակի օրը, հոկտեմբերի 2-ին՝ երբ մարտական ինքնաթիռով մեկնում էր Իսրայել, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ Պանետտայի, Իսրայելի մեկուսակցման պատճառը «արաբական գարունն է»: «Հաշվի առնելով տարածաշրջանում կատարված փոփոխությունները, անցանկալի է, որ Իսրայելն ավելի մեկուսանա: Հենց դա էլ այժմ կատարվում է»,-հայտարարել է Լեոն Պանետտան

Ըստ Պանետտայի, դիվանագիտական ոլորտում առկա թուլությունը չի կարող փոխհատուցվել ռազմական գերազանցությամբ: Ահա թե ինչու Իսրայելը պետք է վերականգնի բարեկամական հարաբերություններն Եգիպտոսի, Թուրքիայի ու այլ երկրների հետ, որոնց հետ համագործակցությունն անցյալում արդյունավետ է լինում, հայտարարել է Պանետտան՝ ասելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել դրանում:

Պենտագոնի ղեկավարը կայցելի Իսրայել Մերձավոր Արևելքի երկրներում իր շրջագայության շրջանակներում: Ավելի ուշ Պենտագոնի ղեկավարը կմեկնի Եգիպտոս:

Նախօրեին, Իսրայելի իշխանություններն ընդունեցին «քառյակի» Պաղեստինի հետ խաղաղ բանակցություններ անցկացնելու առաջարկն, ասվում է Նեթանյահուի գրասենյակի պաշտոնական հայտարարության մեջ:

Նախորդ ուրբաթ Պաղեստինը պաշտոնապես լիարժեք անդամակցության հայտ ներկայացրեց ՄԱԿ՝ Իսրայելի հետ արդեն մեկ տարի փակուղում գտնվող բանակցությունների ֆոնի վրա: