Սան Պաուլոյում հինգ տուրերի խաղարկումից հետո «Մեծ սաղավարտի» առաջատարը Վասիլի Իվանչուկն է (Ուկրաինա), որը 10 միավոր է հավաքել: Խիկարու Նակամուրան (ԱՄՆ) 7 միավորով 2-րդ տեղում է, իսկ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդում է 6 միավորով:
Նույնքան միավոր ունեն նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կարսլենը (Նորվեգիա): Մրցաշարային աղյուսակը 3 միավորով եզրափակում է Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսը (Իսպանիա):
Հոկտեմբերի 6-ին «Մեծ սաղավարտի» շարքի եզրափակիչ մրցաշարը կշարունակվի իսպանական Բիլբաո քաղաքում:
6-րդ տուրում Արոնյանի հակառակորդը կլինի Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսը, Իվանչուկն իր ուժերը կչափի Նակամուրայի հետ, իսկ Կարլսենը` Անանդի: