3 հոկտեմբերի 2011 - 12:07 AMT
Թուրքիան դեռ հույս ունի նոր առաջարկներ ստանալ Ռուսաստանից «գազի մասին համաձայնագրի» վերաբերյալ

Չնայած նրան, որ Թուրքիան չի երկարացրել Ռուսաստանի հետ համաձայնագիրն այսպես կոչված «արևմտյան երթուղով» գազամատակարարման վերաբերյալ, թուրքական կողմը, այնուամենայնիվ, սպասում է Ռուսաստանի կողմից առաջարկի «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, հաղորդում է Haberler թերթը: Յիլդիզը նաև ասել է, որ ռուսական գազը Թուրքիա մատակարարելու մասին համաձայնագրի երկարացումից հրաժարվելը ոչ մի կերպ չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: «Ռուս-թուրքական հարաբերությունները կառուցված են ոչ միայն գազատարային քաղաքականության վրա»,- ասել է նախարարը:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն անցած շաբաթ հայտարարել է, որ այսպես կոչված «արևմտյան երթուղով» ռուսական բնական գազի առաքման մասին համաձայնագիրը չի երկարացվելու: Ավելի վաղ նա նախազգուշացրել է փաստաթուղթը վերանայելու հնարավորության մասին, որը նախատեսում է դեպի Թուրքիա 6 մլրդ խմ գազի առաքում, եթե ՌԴ չնվազեցնի գազի գինը: