3 հոկտեմբերի 2011 - 12:57 AMT
Թուրքիայի կառավարությունը դրամական պարգև է առաջարկում ահաբեկիչների հայտնաբերմանը նպաստող մարդկանց

Թուրիքայի կառավարությունը պատրաստվում է կարևոր քայլ ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարում: Երկրի ՆԳՆ-ն նոր որոշում է կայացրել լրացուցիչ միջոցների մասին՝ ՔԱԿ գրոհայինների գործողությունների ակտիվացման պայմաններում: Ինչպես հայտնում է «Ռադիկալը», Թուրքիայի կառավարությունը դրամական պարգև է առաջարկում ահաբեկիչների հայտնաբերմանը նպաստող մարդկանց: