3 հոկտեմբերի 2011 - 16:03 AMT
Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

Հոկտեմբերի 2-ին ժամը 12:20-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով, հաղորդում է «ՀայՌուսգազարտի» մամլո ծառայությունը: