3 հոկտեմբերի 2011 - 16:57 AMT
Դավիթ Նալբանդյանը և Ռաֆայել Նադալը մասնակցել են ATP-ի Aces for Charity բարեգործական ծրագրին

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը, որը ժամանել է Տոկիո Rakuten Japan Open Tennis Championships մրցաշարում հանդես գալու համար, արգենտինահայ Դավիթ Նալբանդյանի հետ միասին մասնակցել է ATP-ի Aces for Charity բարեգործական ծրագրին:

«Թենիսային ընտանիքը միշտ պատրաստ է օգնել մարդկության առջև ծառացած խնդիրների լուծմանը: Համոզված եմ, որ ապագայում մենք նոր միջոցներ կմտածենք Ճապոնիային օգնելու համար»,- Նադալի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն:

Նալբանդյանը Rakuten Japan Open-ում իր առաջին խաղն անցկացնելու է չեխ Լուկաս Ռոսոլի հետ: