Երևանում տեղի է ունեցել սամբոյի երկրորդ միջազգային պատանեկան մրցաշարը` նիրված ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն, օդաչու Նելսոն Ստեփանյանին, ՀՀ անկախության և ԱՊՀ կազմավորման 20-ամյակին:
Պատանիների շարքում 10 քաշային կարգերում և աղջիկների շարքում 8 քաշային կարգում մասնակցել են ավելի քան 100 սամբիստներ Հայաստանից, Ռուսաստանից և ԼՂՀ-ից: Մրցաշարի բոլոր հաղթողները ստացել են դիպլոմներ, մեդալներ և հավաստագրեր:
Հոկտեմբերի 13-17-ին Ռիգայում տեղի կունենա աղջիկների և երիտասարդների շարքում աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ հանդես կգան հայ սամբիստները: