3 հոկտեմբերի 2011 - 17:42 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնագիր կնքել ԵվրոՀՀՊ հակահրթիռային համակարգի շրջանակներում

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնագիր կնքել ԵվրոՀՀՊ հակահրթիռային համակարգի շրջանակներում տվյալների ու տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ մինչ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը, որը տեղի կունենա 2012թ. մայիսի 20-21-ը Չիկագոյում, հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլին «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

ՀՀՊ մասին բանակցություններում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դեռևս փոխզիջման չեն հասել, սակայն Բայերլին գոհ է, որ կողմերը կարողացել են «բարձրացնել վստահության մակարդակը»: Ըստ նրա, ինտենսիվ բանակցությունների տարին, որոնք արդյունքի չհանգեցրին, «պետք չէ գնահատել որպես ձախողում», այլ հակառակը՝ դրական նշան, քանի որ բանակցությունները շարունակվում են:

«Ես վստահ եմ, որ մինչ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը մենք արդեն ՀՀՊ վերաբերյալ համաձայնագիր կունենանք ՌԴ ու ՆԱՏՕ-ի միջև»,-ասել է Բայերլին: