3 հոկտեմբերի 2011 - 20:14 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀԱԿ-ի առաջնորդը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող բացօթյա մամլո ասուլիսում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել Ղարաբաղի մասին հարցին: Հարցը վերաբերում էր շրջանառվող լուրերին այն մասին, որ Տեր-Պետրոսյանն արցախյան պատերազմի տարիներին տեղեկացված չի եղել Շուշիի ազատագրման նախապատրաստման մասին:

«Ես պետական գաղտնիքներ չեմ բացահայտելու մինչև հակամարտության վերջնական լուծումը,- նշել է նա: - Կարևորը, որ այդ տարածքներն ազատագրված են»:

ՀԱԿ-ի այսօրվա հանրահավաքի ընթացքում մամլո ասուլիս է անցկացվում բաց երկնքի տակ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Կոնգրեսի ղեկավարները: Սկսած սեպտեմբերի 30-ից` ընդդիմության հանրահավաքները շուրջօրյա ակցիաների են վերաճել: Այս որոշումից հետո հավաքվածները սկսել են Ազատության հրապարակում վրաններ ամրացնել: Մարդիկ այնտեղ ցույցեր են անցկացնում արդեն չորրորդ օրը:

ՖՈՏՈՇԱՐՔ