3 հոկտեմբերի 2011 - 20:37 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Տեր-Պետրոսյան. «Մարտի 1-ի» իրադարձությունները միայն մասամբ են նման 1996թ. սեպտեմբերի 26-ի դեպքերին

ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով 2008թ. մարտի 1-ի և 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձությունների նմանության մասին հարցին, նկատել է, որ «այդ ժամանակվա իրադարձությունները 2008-ի դեպքերին նման են միայն նրանով, որ տեղի են ունեցել հետընտրական շրջանում»:

ՀԱԿ-ի առաջնորդի խոսքով` 1996թ. իրադարձությունները որակապես այլ բնույթ ունեին: «Այդ ժամանակ Վազգեն Մանուկյանը մտավ խորհրդարան` համակիրներին հաղորդելով, որպեսզի նախագահական նստավայրի շենք ներխուժեն, եթե ինքը չվերադառնա 20 րոպեից: Այնուհետև, երբ մարդիկ արդեն մոտեցել էին դարպասին, և նրանց տրամադրվածությունը պարզ էր, ես հրամայեցի միայն օդ կրակել, իսկ 2008-ին բողոքարարների ուղղությամբ կրակ բացելը Սերժ Սարգսյանի գաղափարն էր, որը ոստիկանության բոլոր ուժերի հրամանատարն էր»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

1996թ. սեպտեմբերի 22-ին ընդդիմադիրները մի շարք խախտումներ հայտնաբերեցին 1995թ. կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես օրինակ ընտրազամբյուղների գողությունն ընտրամասերից, փոփոխված թվերով արձանագրությունները, ընդդիմությունից միասնական թեկնածուի վստահված անձանց ծեծի ենթարկելը:

Ընտրությունների պաշտոնապես հրապարակված արդյունքները, որոնց համաձայն Տեր-Պետրոսյանը, իբր, հավաքել էր ձայների 51,75 տոկոսը, իսկ միավորված ընդդիմությունից թեկնածու Վազգեն Մանուկյանը` 41,29 տոկոսը, չընդունող ընդդիմությունը նախագահի նստավայր ներխուժեց 1996թ. սեպտեմբերի 23-ին: Բողոքի ակցիան բռնի ուժով ճնշվեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով:

ՖՈՏՈՇԱՐՔ