4 հոկտեմբերի 2011 - 12:04 AMT
Մահմուդ Աբբաս. Պաղեստինը պատրաստ է վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ

Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում խաղաղ բանակցությունների վերսկսման ուղիները, հայտնում է «ՎԱՖԱ» պաշտոնական գործակալությունը:

Աբբասն ընդգծել է Իսրայելի հետ բանակցություններին վերադառնալու պատրաստակամությունը, եթե Իսրայլեը դադարեցնի բնակեցման քաղաքականությունը պաղեստինյան գրավյալ տարածքներում և ընդունի երկու պետությունների գոյակցության սկզբունքնը 1967թ. սահմաններում:

Իսրայելի իշխանությունները կիրակի օրն ընդունել են մերձավորարևելյան «քառյակի» առաջարկություններն ու կոչ են արել պաղեստինցիներին ուղղակի բանակցություններ վարել առանց նախնական պայմանների:

Սեպտեմբերի 23-ին Պաղեստինը պաշտոնապաես լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին արդեն մեկ տարի Իսրայելի հետ փակուղի մտած բանակցությունների ֆոնի վրա: