Rovio ընկերության հանրաճանաչ Angry Birds Rio խաղի երկրպագուները կարող են ուրախանալ, քանի որ խաղի նոր թարմացումները հասանելի է iOS հարթակի համար։
Նոր թարմացումը, որը կոչվում է Airfield Chase, բաղկացած է 15 մակարդակներից։ Այս մասին գրում է Appadvice-ը։
Երկու տարբերակներն էլ՝ Angry Birds Rio-ն և Angry Birds Rio HD-ն թարմացված են։ Բացի դրանից հասանելի են նաև թարմացումների սեղմ տարբերակներն անվճար։
Angry Birds Rio խաղը բաղկացած է ընդհանուր 5 մասից՝ «Smugglers’ Den», «Jungle Escape», «Beach Volley», «Carnival Upheaval» and «Airfield Chase»: Առաջիկայում սպասվում է մեկ այլ մասի թողարկում, որն ունենալու է 30 մակարդակ։ Դե իսկ այս թարմացված տարբերկաները կարելի է ներբեռնել iTunes-ից համապատասխանաբար 0.99 և 2.99 դոլարով։