5 հոկտեմբերի 2011 - 13:19 AMT
Արտակ Զաքարյանը կողմ է երկխոսությանը, սակայն դեմ է վերջնագրին

«Մենք միշտ կողմ ենք երկխոսությանը, սակայն դեմ ենք, որ մարդիկ գան, վրաններ խփեն, իսկ հետո վերջնագրի տեսքով պահանջեն, որ երկխոսությունը շարունակվի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Նա հույս է հայտնել որ քաղաքական ընդդիմադիրները ձեռնպահ կմնան անցանկալի հետևանքների հրահրումից: Նա նշել է, որ իրավիճակի սրումը ձեռնտու չէ հայ ժողովրդին: Ինչ վերաբերում է նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է գնալ մարտի 1-ի իրադարձությունների կրկնությանը, ապա Զաքարյանն ասել է. «Կարծում եմ, նա նման ցանկություն չի ունենա»: