Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջիկայում նախատեսում է արտահանել 6 մարդատար ինքնաթիռներ՝ «Իրան-140»: Այդ մասին հաղորդում է Ուկրինֆորմը, մեջբերելով Իրանի Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Մանուչեր Մանթեքիի հայտարարությունը` տարածված IRNA գործակալության կողմից:
«Այս առումով մի շարք երկրների հետ անցկացվել են բանակցություններ, և մենք վերջնական պայմանավորվածության ենք հանգել մեկ պետության հետ»,- ասել է Մանթեքին: Առաջին փուլում Իրանը մատակարարելու է 6 ինքնաթիռներ, երկրորդ փուլում` 30-ից ոչ պակաս: