29 ապրիլի 2003 - 22:56 AMT
ԻՐԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՄԻՋՆՈՐԴԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Իրանը պատրաստ է ստանձնել միջնորդի գործառույթները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, եթե հակամարտող կողմերից համապատասխան դիմում լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, երեկ երեկոյան Բաքվում հայտարարել է Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին: Նա դրական է գնահատել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Հեյդար Ալիեւի հանդիպումները` հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին, Խարազին նշել է, որ դրանց զարգացման գործում խնդիրներ չեն ծագի, եթե համագործակցությունը չնշանակի միջամտություն այդ երկրների ներքին գործերին, այլ ընթանա կողմերի հավասարության եւ դրանց շահերը հաշվի առնելու հիմունքով: