«Կրեստի» մեկուսարանում դանակահարության համար պահում են մի հայի, որին չի ճանաչել տուժածը: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան» Պետերբուրգում հունիսի 4-ի երեկոյան Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո «Նատալի» սրճարանը, որը պատկանում է ադրբեջանցիների, լցվեց այցելուներով: «Յուրայինների» թվում կային նաև հայեր: Վեճ առաջացավ՝ ինչ-որ մեկն այնպես չնայեց և վեճը տեղափոխվեց փողոց:
Երեք հոգի շրջապատեցին 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովին, ետեևից դանակահարեցին ու փախան: Չորս օրից հայ եղբայրներ Ալիվորյանների բնակարան ներխուժեցին ոստիկանները: Ըստ նրանց տվյալների, ադրբեջանցուն դանակահարողը 28-ամյա Գևորգն էր: Նրանց տարան ոստիկանության 41-րդ բաժին, ըստ տուժածների բողոքի, պահեցին ամբողջ գիշեր, հարցաքննելով առանց թարգմանչի, հետո ծեծելով ու սեռական բնույթի սպառնալիքներով ստիպեցին նրանց ինչ-որ թղթեր ստորագրել:
«Ես դա արեցի միայն խոշտանգումներին վերջ տալու համար»,-գրել է ձերբակալվածի եղբայր Գարիկը ու դիմում հղել իրավապահներին: Պաշտպանությունը խնդրել է ապօրինի համարել եղբայրների գիշերային հարցաքննությունները: Հայերը չէին ժխտում, որ եղել են «Նատալի» սրճարանում, սակայն, պնդում են, որ հեռացել են ծեծկռտուքից առաջ: «Ինձ ինչ-որ հայի անձնագիր ցույց տվեցին ու հարցրեցին՝ նա՞ է: Ես ասացի, որ ոչ: Ես լավ եմ հիշում այն երեքին, ում հետ վիճեցինք: Ինձ պատասխանեցին, թե «եթե այդ մարդուն տեսնես, նրա վրա ցույց կտաս»: Հակառակ դեպքում ինձ սպառնացին քրեական գործ հարուցել իմ դեմ կեղծ ցուցմունքների համար: Նահմետովին երեք հայի ցույց տվեցին, նրանց թվում էր նաև անձնագրի տերը: Սակայն, նրանց, ում հետ վիճել էր, նա չտեսավ: Ես չեմ մեղադրի անմեղ մարդու,-պարզաբանել է Նահմետովը: Արձանագրության մեջ գրված է.«Նախկինում երեք ներկայցված անձանցից ոչ մեկին չեմ տեսել»: Սակայն, Նահմետովի ցուցմունքները չեն բավարարում քննությանը: Այն միջնորդել է ձերբակալությունը երկարացնելու մասին:
«Պետք է ստանալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, գտնել վկաներին, հարցաքննել, որից հետ որոշել Ալիվորյանին մեղադրանք ներկայացնելու հարցը»,-ասել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Օլգա Դավիդովան: Իր հերթին փաստաբան Զոհրաբ Գաբրիելյանն ասել է. « Իմ պաշտպանյալին պահում են մեկուսարանում, որպեսզի հանցագործությունից 4 ամիս անց ականատեսների գտնեն: Իսկ ինչո՞վ էր քննությունը մինչ այդ զբաղված: Նահմետովի խոսքերից հետո ձերբալակությունը երկարացնելու հիմքեր չկան: Ակնհայտ է, որ Ալիվորյանը կապ չունի հանցագործության հետ»: