5 հոկտեմբերի 2011 - 17:37 AMT
Անդրանիկ Հակոբյանին չհաջողվեց դուրս գալ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հոկտեմբերի 5-ին Անդրանիկ Հակոբյանը հանդես եկավ Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության ¼ եզրափակչում:

Մինչև 75 կգ քաշային կարգում աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և աշխարհի գավաթակիրը մրցեց ռումինացի Բոգդան Ջուրատոնիի հետ:

Հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդը շատ ակտիվ սկսեց, բազմաթիվ հարվածներ հասցրեց մրցակցին: Չնայած դրան, մրցավարներն առաջին ռաունդում տվեցին հավասար քանակությամբ միավորներ` 6:6:

Երկրորդ ռաունդում մեկ միավորի առավելությամբ հաղթեց ռումինացի բռնցքամարտիկը` 7:6: Որոշիչ երրորդ ռաունդում Հակոբյանը շատ վստահ հանդես եկավ, բամզաթիվ հարվածներ հասցրեց, բայց մրցավարների որոշմամբ 21:17 հաշվով հաղթեց Ջուրատոնին:

Չնայած դրան` հայ բռնցքամարտիկին հաջողվեց նվաճել Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր: