
IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBA վարկածով տիտղոսակիր Անսելմո Մորենոյի (Պանամա) միջև մենամարտը կայանալու է դեկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում:
Մենամարտին խաղարկվելու է WBA վարկածով գոտին, որը պատկանում է Մորենոյին:
Հնարավոր է, որ այդ մենամարտը տեղի ունենա բռնցքամարտի մեծ երեկոյի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունը դառնալու է թեթևագույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Աբներ Մարեսի խաղ-ռևանշը այդ տիտղոսի նախկին տեր Ջոզեֆ Ագբեկոյի դեմ: