Ֆրանսիան ճանաչեց մի ողջ ժողովրդի հանդեպ կայացված դատավճիռը՝ Ցեղասպանություն անվանելով այն: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մասնակցելով Օգյուստ Ռոդենի հեղինակած «Ժյուլ Բաստյեն Լեպաժ» արձանի բացմանը: «Այո, Ցեղասպանություն»,-ասել է նա կրկնելով հայերեն՝ Ցեղասպանություն: Սարկոզին հավելել է. «Ես այստեղ եմ նաև, որպեսզի ասեմ, որ Թուրքիան պարտավոր է առերեսվել սեփական պատմությանը»: