7 հոկտեմբերի 2011 - 16:05 AMT
Արա Աբրահամյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌՀՄ և Համաշխարհային հայկական կոնգրեսի անունից շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ: Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հարգարժա'ն Վլադիմիր Վլադիմիրի, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Բարձր պետական պաշտոններում երկար տարիների արգասաբեր աշխատանքի արդյունքում Դուք բանիմաց և փորձառու պրոֆեսիոնալի, ժրաջան, կազմակերպչական ջիղով օժտված ղեկավարի հեղինակություն եք վայելում: Ուրախալի է, որ այսօր Ձեր` պետական կառավարման փորձն ու հարուստ գիտելիքները պահանջված են Ռուսաստանի հետագա բարգավաճման մասշտաբային և շահախնդիր նախագծերի իրականացման, մեր բազմազգ երկրում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար: Դժվար է գերագնահատել այն ավանդը, որը Դուք ներդնում եք Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության և մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության զարգացման գործում: Ամբողջ աշխարհի հայերը գիտեն և հարգում են Ձեզ ոչ միայն որպես մեր ժողովրդի մեծ բարեկամ, այլև որպես վերջերս իր հաջող գործունեության տասնամյակը նշած Ռուսաստանի Հայերի միության ստեղծման գաղափարին առաջին իսկ օրերից սատար կանգնած մարդ: Թույլ տվեք հայտնել Ձեզ, հարգելի' Վլադիմիր Վլադիմիրի, ամենախորին հարգանքն ու վստահեցնել ի բարօրություն Ռուսաստանի Դաշնության Ձեր բոլոր նախաձեռնություններում ու ձգտումներում մեր աջակցության հարցում»: