Եվրամիությունն ըստ հնարավորության պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտնել է «Արևելյան գործընկերության» երկրների բաժնի ղեկավար Ջոն Կյայերը: Նա նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և որ ԵՄ-ը ներգրավված չէ բանակցությունների գործընթացի մեջ: «Սակայն մենք պատմական փորձ ունենք, թե ինչպես կարելի է լուծել հակամարտությունները: Եվ ԵՄ-ը պատրաստ է ըստ հնարավորության աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը»,- ասել է նա: