«ԴիջիԹեք 2011» 7-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսում Comfort Info ընկերությունը ներկայացնում է իր նորարարական ծառայությունը՝ ՍՄՍ հաղորդագրություններով կոմունալ վճարումների մասին տեղեկությունների տարածում։ Յուրաքանչյուրն, ով բաժանորդագրվում է ծառայությանը՝ ամեն ամիս ստանում է ՍՄՍ հաղորդագրություն նախորդ ամսում սպառած ջրի, էլեկտրաէներգիայի, գազի դիմաց վճարման ենթակա գումարների մասին։ Ինչպես ասաց Comfort Info-ի աշխատակիցը PanARMENIAN.Net-ի թղթակցին՝ վթարների կամ վերականգնողական աշխատանքների, պլանային անջատումների դեպքում նույնպես ուղղարկվում է ՍՄՍ հաղորդագրություն։
«Մենք ՍՄՍ-ում նշում ենք նաև վթարի կամ անջատման տևողությունը։ Բացի դրանից ուղարկում են հաղորդագրություններ նաև վճարումների ժամկետների մասին»,-ասաց նա։ Comfort Info-ի այս ծառայությունն արժե 1500 դրամ 3 ամսվա համար։