ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»` Ծրագիր 1 և Ծրագիր 2-ի` «Աշտարակ-Թալին Մ1 ավտոճանապարհի Կմ 29+ 600-ից մինչև Կմ 71+ 500 /Հատված 1/, Երևան-Արարատ Մ2 ճանապարհի Կմ 9+ 312-ից մինչև Կմ 47+ 400 /Հատված 2/ և Երևան-Աշտարակ Մ1 ճանապարհի Կմ 18+ 370-ից մինչև Կմ 29+ 773 /Հատված 3/ վերակառուցում և բարելավում», կապալառուների բաց միջազգային մրցույթի մրցութային առաջարկների բացումը:
Կառուցապատմանը մասնակցելու հավակնորդների թվում են՝ իսպանական Constructora Sanjose և Corsan Corviam Construccion ընկերություններն ու չինական COVEC-CRFG Consortium, China Civil Engineering Corporation, China Road and Bridge Corp և Sinohydro Corporation ընկերությունները:
Մրցութային առաջարկների բացմանը հրավիրվել են բոլոր հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները , շահագրգիռ անձինք:
Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված միջգերատեսչական հանձնաժողովը 20 օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված հայտերը եւ կհայտարարի նախնական հաղթող կաղմակերպության անունը: