11 հոկտեմբերի 2011 - 11:13 AMT
Մահմուդ Աբբասը պատրաստ է «ցանկացած պահի» բանակցություններ սկսել Իսրայելի հետ

Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել է թե պատրաստ է «ցանկացած պահի» բանակցություններ սկսել Իսրայելի հետ, հայտնում է Agence France-Presse-ը, հղում անելով Պաղեստինի առաջնորդին, որն այցով գտնվում է Կոլումբիայում:

Ավելի վաղ ասվել է, որ Իսրայելն ընդունել է Պաղեստինի հետ բանակցությունների վերսկսման մասին Մերձավորարևելյան կարգավորման քառյակի (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ և ԵՄ) առաջարկը: Երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հայտնել է ԵՄ ԱԳ գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնին, որ «երջանիկ կլինի» հանդիպել Աբբասի հետ ցանկացած ժամանակ:

Մինչդեռ, գործակալությունը նշում է, որ Իսրայելի համաձայնությունը հաիզվ թե վերաճի որևէ կոնկրետ պայմանավորվածության:

Բանակցությունների սեղանի մոտ վերադառնալու առաջարկը հնչեց Իսրայելի ու Պաղեստինի հարաբերությունների սրման ֆոնի վրա, որի պատճառը Պաղեստինի կողմից ՄԱԿ-ի ճանաչմանը հասնելու փորձերն են: Սեպտեմբերի վերջում Աբբասը պաշտոնական հայտ է ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին Պաղեստինի պետությունը 1967թ, սահմաններում ճանաչելու վերաբերյալ:

Աբբասի այցը Կոլումբիա Լատինական Ամերիկայով նրա շրջագայության փուլերից մեկն է, որի նպատակն է ստանալ այդ երկրների աջակցությունը ՄԱԿ-ում քվեարկությունից առաջ:

Հայտին դեմ են ԱՄՆ-ն ու Իսրայելը, որոնք պնդում են, որ Պաղեստինի ճակատագիրը պետք է որոշվի բացառապես Իսրայելի հետ բանակցությունների արդյունքում: