11 հոկտեմբերի 2011 - 12:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իռլանդիա-Հայաստան խաղը մեծ էկրանով կհեռարձակվի Երևանի կենտրոնում

Հոկտեմբերի 11-ին Եվրո-2012 ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան խաղին բոլոր ցանկացողները կարող են հետևել Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանին:

Facebook- ի իր էջում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել բոլորին միասին երկրպագել Հայաստանի հավաքականին: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Խաղը կհեռարձակվի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Իսկ ինտերնետում օնլայն ռեժիմով հնարավոր կլինի նայել watchliveonline.co.uk, timesoccer.com, tv-lin.com, allsport-live.ru կամ gooool.ru. կայքերում :

Քաղաքի գրեթե բոլոր ակումբներն ու բարերը ևս կապահովեն խաղի հեռարձակումը: Քաղաքը կապրի ֆուտբոլով ու կերկրպագի Հայաստանի ազգային հավաքականին:

Նման աժիոտաժ էր նաև Հայաստան-Մակեդոնիա խաղի ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստները 4:1 հաշվով ջախջախեցին Մակեդոնիայի թիմին:

ՖՈՏՈՇԱՐՔ