11 հոկտեմբերի 2011 - 14:38 AMT
Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ն գաղափարների կազմակերպությունից աստիճանաբար վերածվում է շահերի կազմակերպության

Հայկական պատվիրակությունն առաջարկեց ԵԽԽՎ-ին ընդունել մի բանաձև, որով կփոխվեր կազմակերպության կանոնակարգը ու կընդունվեին շահերի բախման բացահայտման մեխանիզմները: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա, հայկական պատվիրակության մտահոգության պատճառն այն է, որ «կասկածներ կան, որ ԵԽԽՎ-ն աստիճանաբար գաղափարների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության»:

Հարությունյանը պատասխանել է նաև ԼՂ գծով ենթակոմիտեի փակման վերաբերյալ հարցին՝ նախագահ Չավուշօղլուի լիազորությունների ժամկետի լրանալուց հետո: «Ամեն ինչ կախված կլինի ԵԽԽՎ-ում քաղաքական կոնյուկտուրայից»,-ասել է Հարությունյանը:

ԵԽԽՎ Բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Կսուկլա ի Կոստան ընտրվեց ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նոր նախագահ; Փաստորեն ենթակոմիտեն երկար դադարից հետո կրկին սկսեց գործել ԵԽԽՎ նախագահ, թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: