12 հոկտեմբերի 2011 - 10:49 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Մինասյան. Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին

Իռլանդիայի հավաքականի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և միայն նշել է հետևյալը. «Ես հպարտ եմ մեր ֆուտբոլիստներով, նրանք շատ լավ աշխատանք կատարեցին: Շնորհավորում եմ Իռլանդիային փլեյ-օֆֆ դուրս գալու համար և հաջողություն մաղթում»:

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպմանը Հայաստանի հավաքականը մնաց տաս հոգով և 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային, արդյունքում EURO-2012 եզրափակիչ մրցաշարում կպայքարեն Զմրուխտե կղզու ֆուտբոլիստները:

ՖՈՏՈՇԱՐՔ