12 հոկտեմբերի 2011 - 12:28 AMT
Վերջերս վնասազերցված հանցախմբի հաջորդ թիրախը հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչի տու՞նը պետք է լիներ

«Հրապարակ»-ի տեղեկություններով օրերս Մյասնիկյան պողոտայում վնասազերծված բանդայի հերթական թիրախը պետք է լիներ Առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժնի ղեկավար, դոցենտ Գեորգի Պողոսյանի և դերասանուհի Լուիզա Ղամբարյանի՝ Այգեստանում գտնվող առանձնատունը: Սակայն հանցագործներին չի հաջողվել իրականացնել իրենց մտադրությունը: Գեորգի Կիմիչը նշել է, որ ինքն էլ է լսել նման բան, սակայն թիրախը, ըստ բժշկի, ոչ թե իր տունն է եղել, այլ ուրիշի: «Հանցագործները գիտեին, որ իմ տան վրա գրոհեին, ռիսկն ավելի շատ էր, փողը՝ քիչ»,- շեշտել է բժիշկը: