Վերջին տվյալներով ութ մարդ է զոհվել Թուրքիայում հորդառատ անձրևների հետևանքով: Ինչպես գրում է «Դնի.ռու» կայքը, երկրի արևմտյան շրջաններում հորդառատ անձրևներ են տեղում, որոնց արդյունքում առաջանում են սելավային հոսքեր: Անթալիայում հայտնաբերվել են անհետ կորած համարվող չորս բնակիչների դիերը, բոլորը տարեց մարդիկ են, որ չեն կարողացել դուրս գալ սելավի տակից:
Սելավային հոսքեր են գրանցվել Անթալիայի մի քանի շրջաններում, ամբողջապես ոչնչացնելով մոտ 20 բնակելի տուն: Հեղեղվել է մի քանի գյուղ: Շուրջ 200 բնակելի տներ վնասվածքներ են ստացել հիմքերի խոնավացման ու առաջին և նկուղային հարկերի հեղեղման պատճառով: